ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց, որոնք 2017թ․ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցություն են ունենալու կամ որևէ կերպ առնչվելու են ընտրական գործընթացներին՝ վստահված անձ, հանձնաժողովի անդամ և այլ կարգավիճակով, մասնակցելու ընտրական իրավունքին վերաբերող մեկօրյա դասընթացին։

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը և ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]  որպես թեմա (subject) նշելով«վերապատրաստում» վերնագիրը։ Հայտը կարող եք ներբեռնել այստեղից։                               

Դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է։

Եղեք իրազեկ և իրավագիտակից՝ նպաստելու ազատ և արդար ընտրությունների կայացմանը՝ հանուն ժողովրդավար Հայաստանի։

 

Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հանրային վերահսկողություն 2017թ․ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորում է  Ժողովրդավարության ազգային հիմնադրամը։