Թափուր աշխատատեղ «2017 թխորհրդարանական ընտրությունների վերահսկողություն» ծրագրում

Պաշտոնը՝  Իրավաբան

Աշխատանքի սկիզբը՝ Մարտ, 2017

Տևողությունը՝ մինչև 6 ամիս՝ հնարավոր երկարաձգմամբ

Վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության  կողմից։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից: Ծրագիրն իրականացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Ծրագիրն իրականցվում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության կողմից: 

Ծրագրի նպատակն է համապարփակ դիտորդական առաքելություն իրականացնել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Իրավաբանը պատասխանատու է ծրագրի իրավական բաղադրիչի իրականացմանն օժանդակելու համար:

Հիմնական աշխատանքային պարտականություններ

  • Վերապատրաստման դասընթացներ վարել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան,
  • Իրավական խորհդրատվություն տրամադրել դիտորդներին և ԶԼՄ ներկայացուցիչներին քվեարկության օրը,
  • Մասնակցել ընտրական բողոքարկումների գործընթացին,
  • Կազմել անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծեր (դիմումներ, բողոքներ, հայցեր, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ և այլն),
  • Մասնակցել Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի նիստերին,
  • Ներկայացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների շահերը Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև դատական ատյաններում,
  • Ուսումնասիրել համապատասխան օրենսդրությունը, նախադեպային իրավունքը՝ ներառյալ միջազգային իրավական ակտերը,
  • Զեկույց պատրաստել դատական գործերի և կատարված աշխատանքի վերաբերյալ:

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրավական ոլորտում,

- Վարչական իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,

- Հայաստանում ընտրակությունների բողոքարկման գործընթացներին մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն;

- Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,

- Հայերենի գերազանց իմացություն,

- Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային ծրագրերի / MS Office/ գերազանց իմացություն,

- Կազմակերպչական գերազանց ունակություններ,

- Պատասխանատվության բարձր զգացում,

- Հաղորդակցման գերազանց հմտություններ,

- Առանձին և թիմով աշխատելու ունակություն,

- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,

- Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,

- Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:

 

Դիմելու ընթացակարգը  

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը անգլերենով կամ հայերենով հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]՝ վերնագրի տողում նշելով թափուր հաստիքի անվանումը:


Դիմելու վերջնաժամկետ  

Դիմելու վերջնաժամկետն է 2017թ. փետրվարի 24-ը:

Նախաձեռնության մասին.

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ.-ին, որի ներկայիս անդամ կազմակերպություններն են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպ­ցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանի տեղական և համա­պետա­կան ընտրությունների ժամանակ՝ ապահովել ու դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։