ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ


26.01.2017թ.


«Իրավունքի Եվրոպա միավորում» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունները «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում հայտարարում են դիտորդական առաքելության վերաբերյալ ուղեցույցի տպագրության մրցույթ:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ., որի ներկայիս անդամ կազմակերպություններն են՝ «Իրավունքի Եվրոպա միավորում», «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է իրականացնել Հայաստանի ընտրությունների դիտորդական առաքելություն՝ ապահովելու դրանց համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։

Տպագրությունը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Հանրային վերահսկողություն 2017թ․ խորհրդարանականընտրությունների նկատմամբ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամը։

Ծառայության նպատակ՝

Տպագրել դիտորդների, վստահված անձանց և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ձեռնարկ 2017թ․Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ:

Տեխնիկական մասնագիր՝

Տպագրության համար տրամադրվող նյութը բաղկացած է 80 տպաշար էջից (A4), որը պետք է տպագրվի «A5» չափի ֆորմատով, 6500 օրինակից: Միջուկը՝ մեկ գույն, թուղթը՝ 80 գր օֆսեթ, շապիկը՝ գունավոր (4 գույն), միակողմանի, թուղթը՝ 300 գր կավճապատ, թաղանթապատումը (լամինացիան)՝ փայլատ:

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2017 թ. հունվարի 31-ն է:
Տպագրության վերջնաժամկետը 2017 թ. փետրվարի 5-ն է:

Դիմելու ընթացակարգը՝

Դիմումները կարող են ներկայացվել [email protected] Էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Ուղեցույցի տպագրություն» և կցելով լրացված հայտի ձևաթուղթը:

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ (30%) (խնդրում ենք կցել նմուշներ);
  • Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (20%)
  • Ծառայության արժեք (50%):

ԻԵՄ-ն Եվրամիության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ծրագրի շրջանակում Մատակարարին տրամադրում է ԻԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակում մատակարարված ապրանքների դիմաց ԱԱՀ-ից ազատվելու մասին տեղեկանք։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`Ռիմա Գրիգորյանին, էլ. փոստ՝ [email protected] ,հեռախոս` +37410 500665, +37499 588576:

Հայտատուները պայմանագրի շնորհման վերաբերյալ տեղեկություն կստանան ԻԵՄ կայքէջի (www.ela.am) «Մամուլ» բաժնից, ինչպես նաև էլ․ փոստի ծանուցմամբ:

Կից կարող եք ներբեռնել հայտը։