Ընտրությունների դիտարկման ուսուցողական տեսանյութերի մրցույթի հրավեր

Ներածություն

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հրավիրում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների կամ անհատների՝ ներկայացնելու հայտեր ընտրությունների դիտորդության ուսուցողական տեսանյութերի պատրաստման նպատակով։

Ընդհանուր տեղեկություն

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թ.-ին: Այն ներկայումս գործարկվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպությունների կողմից։ Նախաձեռնության նպատակն է դիտարկել ընտրական գործընթացները Հայաստանում՝ ապահովելու դրանց համապատասխանությունը ՀՀ ընտրական օրենսդրության պահանջներին և ժողովրդավարության միջազգային չափանիշներին:

Նպատակ

Տեսանյութերի նպատակն է ընտրական գործընթացներն ու դիտորդական առաքելության լիազորությունները հանրամատչելի ձևով ներկայացնել ընտրություններով հետաքրքրված քաղաքացիներին՝ ակնկալելով նրանց հետագա ներգրավումը 2017թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ:

Աշխատանքի ծավալ

Ուսուցողական տեսանյութերի շարքը պետք է անդրադառնա հետևյալ թեմաներին.

Ընտրական համակարգ

Քվեարկության գործընթաց

Դիտորդություն

Ընտրախախտումներ

Հետընտրական գործընթաց

Առանձին թեմաներով տեսանյութերի տևողությունը կարող է լինել տարբեր, սակայն ընդհանուր տևողությունը չպետք է գերազանցի 1.5 ժամը:

Տեսանյութի լեզուն՝ հայերեն է, սակայն պետք է ունենա նաև այլ լեզուներով տարբերակներ՝ թարգմանված ենթագրերով (թարգմանությունը կտրամադրվի):

Խրախուսվում են մուլտիմեդիայի օգտագործմամբ ստեղծագործական մոտեցումները: Հայտատուն կարող է ներկայացնել տարբեր ձևաչափերի մինչև երեք առաջարկ:

Մրցույթում հաղթող հայտատուն տեսանյութերի մշակման և պատրաստման գործընթացում պետք է սերտորեն համագործակցի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության թիմի հետ:

Ժամկետներ

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016 թ. դեկտեմբերի 26-ն է:

Տեսանյութերը պետք է պատրաստ լինեն մինչև 2017 թ. փետրվարի 15–ը։

Տեխնիկական գնահատում

Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

Տեսանյութերի պատրաստման կոնցեպտը (40%);

Նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ և կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (20%)

Ծառայության արժեք՝ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ-ի (40%):

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

Հայտի (օրինակը՝ կից),

Ստեղծագործական խմբի ղեկավարի համառոտ կենսագրությունը, խմբի հիմնական անդամների ցուցակը.

Հայտատուի նախկինում իրականացրած 1-2 նմանատիպ աշխատանքների տեսագրություն DVD ձևաչափով կամ հղում պորտֆոլիոյին:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել հայերենով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Ուսուցողական տեսահոլովակ»:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 569589, 010 569689 կամ 091569685 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մինչև 2016 թ. դեկտեմբերի 26-ը, ժամը 14:00-ը:




Հայտի ձև